Ինչ իրավիճակ է Լարսում. հայտնի է, թե քանի հայկական բեռնատար է սպասում սահմանն անցնելու

Վերին Լարս
Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին մեծ հերթեր չկան. այս պահին 114 բեռնատար է սպասում։ Դրանցից 35–ը հայկական են։
Անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Օգոստոսի սկզբից անցակետ տանող ճանապարհին բազմաթիվ կիլոմետրերով հերթեր են գոյացել, բեռնատարների թիվը գերազանցել է 5 հազարը, որից 30%-ը հայկական բեռնատարներ են եղել։
Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):