ՀՀ-ն կրկին փակել է բյուջեն պրոֆիցիտով. ԵՏՀ երկրների տվյալները 2024-ի 1-ին կիսամյակի համար

Բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8%–ով, ծախսերը՝ 12%-ով (կիսամյակի պլանի համեմատ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակի բյուջեն կրկին փակել է պրոֆիցիտով: Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 244 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ մոտ 1 տրլն 233 մլրդ դրամ: Այդպիսով, պրոֆիցիտը կազմել է մոտ 11 մլրդ դրամ կամ 28 մլն դոլարից մի փոքր ավելի: Բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8%-ով, ծախսերը՝ 12%-ով (կիսամյակի պլանի համեմատ):
2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է մոտ 134,3 մլրդ դրամ կամ մոտ 345 մլն դոլար։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս երկրներին, ապա, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության, 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 տրլն 65,2 մլրդ ռուբլի կամ 11,7 մլրդ դոլար, Ղազախստանում՝ մոտ 1,9 մլրդ տենգե կամ 4,2 միլիարդ դոլար:
Ղրղզստանը, ինչպես և Հայաստանը, 2024 թվականի առաջին եռամսյակը փակել է 30,6 մլրդ սոմ (մոտ 300 մլն դոլար) պրոֆիցիտով։ Բելառուսը բյուջեի դեֆիցիտի մասին տվյալներ չի հրապարակում։