Հայ բռնցքամարտիկ Դավիթ Սինոնյանը նվաճել է Եվրասիական գավաթը

Բռնցքամարտ
Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, դարձավ Եվրասիական գավաթի փոխչեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայ բռնցքամարտիկ Դավիթ Սինոնյանը (92 կգ քաշային կարգ) նվաճել է Եվրասիական գավաթը, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչում նա հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչի Դանիիլ Մուրավևին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ևս չորս անդամներ` 57 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։