Բելգորոդի գնդակոծությունից հետո 7 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
ՌԴ Բելգորոդի մարզի առողջապահության նախարարը տեղեկություններ է հայտնել է գնդակոծության հետևանքով տուժած տեղի բնակիչների վիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը։
Օգոստոսի 30-ին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա, և մի քանի օդային թիրախներ խոցվել են քաղաքին մոտակայքում։ Հարձակման հետևանքով զոհվել էր հինգ մարդ, վիրավորվել է 46 խաղաղ բնակիչ, որոնցից 7-ը երեխաներ են։
«Երեկվա հրետակոծության հետևանքով վիրավորվել է 46 մարդ, որոնցից 9-ը բուժվում են ամբուլատոր պայմաններում, 37-ը հիվանդանոցում։ Նրանցից 7-ը երեխաներ են, հինգ մեծահասակները ծանր վիճակում են»,- գրել է Իկոննիկովն իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով, կան վիրավորներ, որոնց նախատեսվում է սեպտեմբերի 1-ին ուղարկել Մոսկվա. ևս երկուսին արդեն ուղարկել են։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, аյդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, գնդակոծում են, ՌԴ սահմանամերձ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։