Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստերից մեկի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյան այգու հատված։
Արձանախումբը «Դվին» հյուրանոցի բակում տեղադրվել է դեռ 1980-ական թվականների սկզբին։ Տասնամյակներ անց, երբ հյուրանոցը սեփականաշնորհվեց, դրա բակում ցանկապատհի հետևում հայտնված արձանախմբի ներքևի հատվածն ամբողջովին ավերվեց ու թալանվեց, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է արձանախմբի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը։
Դեռ այն ժամանակ էր Երեւանի քաղաքապետարանում քննարկվել քանդակի վայրը փոխելու հարցը, սակայն եզրակացնելով, որ այն համահունչ է հենց տվյալ տարածքին` «Լեռնեցիների պարը» մնացել էր տեղում։
Հիմա, հեղինակն է առաջարկել` տեղափոխել արձանախումբը Մերգելյանի այգուն հարող տարածք։«Արձանախումբը Մերգելյան այգու տարածք տեղափոխելն իմ նախաձեռնությունն է».-Sputnik Արմենիային ասել է Արզումանյանը։