Այս տարվա 1-ին կիսամյակում նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքի նվազում ունենք.Ապրեսյան

Sputnik
Ամռան վերջին օրն է, և զբոսաշրջային այս սեզոնն ամփոփում են մասնագետները։ Ըստ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի` 2000 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրել։
«Այս տարվա 1-ին կիսամյակում նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքի նվազում ունենք».-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է Ապրեսյանը։
Մասնագետի խոսքով` հիմնական պատճառներից մեկը թանկացումներն են և անվտանգությունը։