Միգուցե Սահմանադրական հանրաքվեն հետաձգելով իշխանությունները մտադիր են փափուկ բա՞րձ դնել հանրության գլխի տակ.Այվազյան

Sputnik
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին».-գործադիրի նախորդ նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում պարզել են, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։ Միևնույն ժամանակ Մինասյանը հստակեցրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերում Անկախության հռչակագրի հղումը Մայր օրենքից հանել-չհանելու հարց չի քննարկվել։
Մինչդեռ տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, հանել Մայր օրենքում հղումը Անկախության հռչակագրին։
«Միգուցե Սահմանադրական հանրաքվեն հետաձգելով իշխանությունները մտադիր են փափուկ բա՞րձ դնել հանրության գլխի տակ».-Sputnik Արմենիայի հետ զրույցում տարակուսում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։