Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի օդուժի գլխավոր հրամանատարին

Ուկրաինական Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլայան, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդում է, որ Ուկրաինայում F-16-ը խոցվել է Ուկրաինայի ԶՈւ Patriot համալիրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ օդուժի հրամանատար Նիկոլայ Պոլիշչուկին՝ ամերիկյան F-16 կործանիչի կործանումից հետո, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ուկրաինական բանակը կորցրել է ամերիկյան առաջին F-16 կործանիչը: Երկու վարկած է առաջ քաշվում. որ F-16-ը չի խոցվել, իսկ կործանումը տեղի է ունեցել, հնարավոր է, օդաչուի սխալի պատճառով, և որ ինքնաթիռը խոցվել է ամերիկյան Patriot-ի հրթիռով՝ Ուկրաինայի ՌՕՈւ-ի ոչ համակարգված գործողությունների հետևանքով։