ՌԴ–ի երկնքում ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 18 ԱԹՍ են խոցել. ՊՆ

Ուկրաինական զորքը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում` ԱԹՍ–ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում 18 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են ՌԴ տարածքում գտնվող շինությունների նկատմամբ ինքնաթիռատիպ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցները 11 ԱԹՍ խոցել են Բրյանսկի մարզի տարածքում, 4-ը` Կալուգայի, 2-ը` ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում և մեկը` Բելգորոդի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ԱՄՆ–ն ամեն անգամ մեծացնում է ՌԴ–ի հետ լարվածությունը. Զախարովա