ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում 1։4 հաշվով պարտվեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմին ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի առաջնությունից։
«Ցելյեն» շատ ակտիվ սկսեց խաղն ու մեկնարկային տասը րոպեների ընթացքում ուներ նկատելի աառավելություն «Փյունիկի» նկատմամբ։ Գնդակը այդ ընթացքում երկու անգամ հետ մղվեց դարպասաձողից։ Իսկ հանդիպման 11-րդ րոպեին խախտման համար խաղադաշտից հեռացվեց Խամես Ջեյմսը, ու «Փյունիկը» մնաց տասը ֆուտբոլիստով։ Մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց խաղային այդ դրվագին նման գնահատական տալով։ Միգուցե և Ջեյմսը արժանի էր դեղին քարտի, բայց հաստատ կարմի քարտին համարժեք խախտում հաստատ չկար։ Մրցակիցը սադրեց Ջեյմսին, իսկ ավստրիացի մրցավար Կրիստիան-Պետրու Չոկիրկան դա «չտեսավ»։
Խաղային ու տարածքային առավելությունից բացի, ստանալով նաև թվային առավելություն «Ցելյեն» 21-րդ րոպեին Կլեմեն Նեմանիչի հարվածից հետո բացեց խաղի հաշիվը։ Իսկ առաջին կեսի 40-րդ րոպեին «Փյունիկի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, ու Լուկա Բոբիչանեցը դիմակայությունում առաջ մղեց «Ցելյեին»։
Երկրորդ խաղակեսի սկզբում թիմերի խաղացողների թիվը հավասարվեց. խաղադաշտից հեռացվեց նաև «Ցելյեի» ֆուտբոլիստը՝ Մարիո Կվեսիչը։ Սա շանս էր մեր թիմի համար։ Եվ այդ շանսը «Փյունիկը» սկսեց օգտագործել։ Նախ մեր թիմը հավասարեցրեց խաղը, սկսեց ավելի վտանգավոր գործել, հետո էլ վաստակեց 11 մետրանոց, ու Եվգենի Կոչուկը խփեց պատասխան գնդակը։ Սակայն ուրախությունը երկար չտևեց։ Փոխարինման դուրս եկած Արմանդաս Կուչիսը հեռահար հարվածով դիմակայությունում նորից առաջ մղեց «Ցելյեին»։ Դրանով լատվիաց հարձկավողը չբավարարվեց ու 86-րդ րոպեին դուբլ ձևակերպելով՝ ապահովեց Սլովենիայի չեմպիոնի հաղթանակը դիմակայությունում 4։2 ընդհանուր հաշվով։
Այսպիսով հայկական թիմերից միայն «Նոային» հաջողվեց անցնել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։