«Նոան» խաղալու է «Չելսիի» հետ

Այս տարի խաղարկությունն անցկացվում է նոր ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը. հայտնի են Երևանի «Նոա»-ի 6 մրցակիցները։ Հայկական թիմի մրցակիցներից մեկը լինելու է Լոնդոնի «Չելսին»։
Նշենք, որ այս տարի խաղարկությունն անցկացվում է նոր ձաչափով. ստանդարտ 4 թիմերի փոխարեն, որոնք միմյանց հետ խաղացել են երկու շրջանով (տանը և արտագնա խաղում), այժմ խմբերը կազմված են 7 թիմերից, ընդ որում միմյանց հետ խաղում են միայն մեկական անգամ՝ տանը, թե արտագնա խաղում՝ որոշում է վիճակահանությունը:
«Նոան» սեփական դաշտում կընդունի ԱՊՕԵԼ-ին, «Մլադա Բոլեսլավին» և «Վիկինգուրին»: Իսկ արտագնա խաղում կմրցի «Չելսիի», «Բաչկա Տոպոլայի» և «Ռապիդի» հետ: Այսպիսով, «Նոան» հայկական առաջին ակումբը կլինի, որ կխաղա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: