ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
«Խնդրի պատճառով, ժամը 21:54-ին, վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան»,– նշեցին ՀԷՑ–ից։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։