Գազայի հարավում գործողությունն ավարտված է. ավելի քան 250 ծայրահեղական է ոչնչացվել. ՑԱԽԱԼ

Իսրայելական բանակը հայտնում է նաև ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքների ոչնչացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է գործողությունը Գազայի հատվածի հարավում, դրա ընթացքում զինվորականները ոչնչացրել են ավելի քան 250 արմատականների: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մասնավորապես, հաղորդվում է մոտ վեց կիլոմետր երկարությամբ վեց թունելների ոչնչացման և վեց պատանդների վերադարձի մասին:
Բացի այդ, ռազմական գործողության ընթացքում 98-րդ դիվիզիայի ուժերը ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքի տասնյակ օբյեկտներ են ոչնչացրել Խան-Յունիս և Դեյր ալ-Բալահ շրջաններում:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման, ինչից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների ու քաղաքացիական անձանց վրա և պատանդառելով ավելի քան 250 մարդու:
Գազայի հատվածում անցկացված գործողության արդյունքում պատանդ է ազատ արձակվել. ՑԱԽԱԼ
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: