Դուրովը Կրեմլի հետ որևէ բանակցություն և պայմանավորվածություն չի ունեցել. Պեսկով

Օգոստոսի 28–ի երեկոյան Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Կրեմլի հետ երբևէ որևէ պայմանավորվածություն չիունեցել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ավելացրել է, որ գործարարիև Կրեմլի միջև բանակցություններ նույնպես չեն եղել, և Պուտիննու Դուրովը երբեք չեն հանդիպել:
«Ոչ, որքան ինձ հայտնի է, երբեք»,– լրագրողներին ասել է Պեսկովը:
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24–ին։ Գործարարի ձերբակալությունը բազմաթիվ երկրներում հանրային լայն քննադատության է արժանացել։ Ֆրանսիայում Դուրովին կասկածում են տասը իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակն օգտագործելուն նպաստելու մեջ։ Նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: Դուրովին դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Օգոստոսի 28–ի երեկոյան Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։