ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով 2 քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վոլոկոնովսկի շրջանի Նովոյե գյուղում ԱԹՍ–ներով պայթուցիկ սարքեր են նետվել, ինչի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տուժողի մոտ ուսի, ոտքի և կրծքավանդակի փափուկ հյուսվածքների հատվածում բեկորային վնասվածքներ են։ Վիրավորին դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ինքնապաշտպանական ջոկատ։ Հակառակորդի ԱԹՍ–ի կրկնակի հարձակման հետևանքով վիրավորվել է նաև մեկ զինվոր։ Մեջքի բեկորային վնասվածքներով տղամարդն ինքնուրույն դիմել է Վոլոկոնովսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,– իր Telegram - ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ 2 տուժածներն էլ ներկայում Վալույկիի կենտրոնական հիվանդանոցում են: Գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակումներից վնասվել են մարդատար ավտոմեքենա և առանձնատան տանիք:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային օկրուգը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա։