Հայկական հուշարձանների ոչնչացումը սկսել է դեռ Ադրբեջանական ԽՍՀ–ը. Արթուր Գևորգյան

Sputnik
Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Դաշտային Ղարաբաղի այլ բնակավայրերում սկսվել է դեռ Արբեջանական ԽՍՀ–ի կողմից, 1960-ական թվականներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր տնօրեն և «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպան» հասարակական կազմակերպության հիմնադիր, համակարգող, քանդակագործ Արթուր Գևորգյանը։
«Փաստացի չկա մի շաբաթ, որ այդպիսի դեպքեր չարձանագրվեն։ Միակ բանը, որ մեզ մնում է այսօր` հավաքագրել այդ փաստերը և ներկայացնել միջազգային դատարաններ»,– ասում է Գևորգյանը։Նրա տվյալներով` 2020 թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից առաջ Արցախում ու հարակից շրջաններում ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգության 250 և ավելի կոթողներ, մեծ մասը` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ, իսկ պատերազմից հետո, ադրբեջանցիներն ամեն շաբաթ 3-4 հուշարձաններ ու խաչքարեր են ոչնչացրել։
Իսկ 2020 թվականից հետո մինչ օրս ադրբեջանցիները ավերել են հայկական պատմամշակութային ժառանգության 570-ից ավելի նմուշներ։
Օգոստոսի 28-ի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային Արցախում հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին հարց էին ուղղել։ Զախարովան ասել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր մտադրությունը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգում ներառել Մեծ Հայրենականի հուշարձանների պահպանման թեման, դա քննարկվում է և Բաքվի, և Երևանի հետ: