Ուկրաինայի զինված ուժերի Բելգորոդի և Բելգորոդի շրջանի գնդակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 37 մարդ, որոնցից 6-ը՝ երեխաներ, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
«Ճշտված տեղեկատվություն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից «Վամպիր» ՀԿՌՀ-ից կասետային զինամթերքով օդային հարձակման հետևանքների մասին Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի վրա. զոհերի թիվը հասել է 5-ի։ Ստացած վնասվածքներից մեկ կին և չորս տղամարդ տեղում մահացել են՝ մինչ շտապօգնության ժամանումը: Վիրավորվել է 37 խաղաղ բնակիչ, որից 6-ը՝ երեխա։ Ծանր վիճակում է 7 մեծահասակ և 3 երեխա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելգորոդի բժշկական հաստատություններ։ Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվում է»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Օդային հարձակման հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Ավելի վաղ շրջանի ղեկավարը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգը աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա, մի քանի օդային թիրախներ են խոցվել քաղաքին մոտենալիս: