Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի կողմից ԴԺՀ Գորլովկա քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ

Գորլովկա քաղաքը գնդակոծությունից հետո. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերն արձակել են ՆԱՏՕ-ի ստանդարտ տրամաչափի առնվազն 16 արկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից ԴԺՀ Գորլովկա քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն օրվա սկզբից արձակել են ՆԱՏՕ-ի ստանդարտ համարվող 155 մմ տրամաչափի առնվազն 16 արկ:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։