Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են
Նիստի ընթացքում քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած կոնստրուկտորական խնդիրները, իսկ հեղինակների կողմից առաջարկվող լուծումներն արժանացել են հավանության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրը և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը:
Члены 11-го выездного заседания научно-методического совета при МОНКС РА на территории церкви Таргманчац в общине Айгешат (29 августа 2024). Арагацотн
Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են
Նիստն անցկացվել է ինչպես Սարգիս վանական համալիրի, այնպես էլ Թարգմանչաց եկեղեցու տարածքում։
Երկու հուշարձանների վերականգնման նախագծերը և կոնստրուկտորական մասերը նախորդ նիստերին ստացել էին դրական եզրակացություն: Տեղում քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած կոնստրուկտորական խնդիրները, իսկ հեղինակների կողմից առաջարկվող լուծումներն արժանացել են հավանության:
Члены 11-го выездного заседания научно-методического совета при МОНКС РА на территории монастырского комплекса Святого Саргиса в селе Уши (29 августа 2024). Арагацотн
Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են