Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ում վերահսկողության տակ է առել Նիկոլաևկան և ԼԺՀ–ում` Ստելմախովկան. ՌԴ ՊՆ

Նշվում է, որ ՌԴ բանակի ստորաբաժանումները վստահորեն շարժվում են դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները ԴԺՀ–ում վերահսկողության տակ են առել Նիկոլաևկա քաղաքն ու ԼԺՀ–ում Ստելմախովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ, Խարկովի մարզի տարբեր շրջաններում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ–ի երկու բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդի մարզի Շեբեկինոն, կա մեկ զոհ, երկու վիրավոր. մարզպետ
Ուկրաինայի զինուժը կորցրել է մինչև 250 զինծառայող, 6 ավտոմեքենա, ԱՄՆ արտադրության 155 մմ Մ198 հաուբից, 152-մմ «Մստա-Բ» հաուբից, 122–մմ երկու Դ-30, ռադիոէեկտրոնային պայքարի երկու կայան` «Անկլավ–Ն» և «Կվերտուս»։
ՌԴ ՊՆ–ն հավելել է, որ ոչնչացվել է նաև զինամթերքի երեք պահեստ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։