ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Սև ծովի ջրայտարածքի երկքնում ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Սև ծովի ջրատարածքի երկնքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: