ԵԱՏՄ երկրները բեռնատարների չափորոշիչների մասին համաձայնագիր կստորագրեն. ի՞նչ կտա դա

Բեռնատարների թույլատրելի զանգվածների առումով տարբեր ստանդարտների պատճառով լրացուցիչ բարդություններ և տուգանքների կիրառման հավանականություն է առաջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի վերջին ԵԱՏՄ երկրները համաձայնագիր կստորագրեն եվրասիական տրանսպորտային միջանցքի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտի պարամետրերի մասին։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունը։
Միասնական ստանդարտների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներում գործում են տարբեր նորմեր, ինչը հանգեցնում է սահմանված չափորոշիչները գերազանցելու համար տուգանքների կիրառմանը՝ դժվարություններ ստեղծելով փոխադրողների համար։
Հայաստանն իրական ՀՆԱ–ի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում առաջին տեղում է. Սաֆարյան
Եվրասիական «հնգյակի» պետություններն արդեն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են բեռնատարների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և չափսերի մասին փաստաթղթի ստորագրման համար: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա 4-րդ եռամսյակում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով խոշորագույն տնտեսական միավորումներից է։
ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով. Միքայել Աղասանդյան