Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում. ո՞ր երկրներում կփոխվեն ՀՀ դեսպանները

ՀՀ ԱԳՆ
«Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ Ուրկաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իշխանությունը սկսել է մտածել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների փոխատեղումների հարցի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնև, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ կտեղափոխվի Վիեննա»,– գրում է թերթը։
Թերթը գրում է, որ ռոտացիա է սպասվում նաև արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում:
Գործընթացը նահանջել է. դիվանագետը` ՀՀ քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու մասին
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին էլ «Հրապարակը» գրեց, որ Ուրկաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիայում ՀՀ դեսպան։ Այժմ, ըստ թերթի, Կարապետյանն անօրինական հիմունքներով է աշխատում, քանի որ արդեն 2 ամիս է, ինչ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։