Արարատ Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել Ադրբեջանի հետ սահմանը Կիրանցում

Արարատ Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել հայ-ադրբեջանական նոր սահմանը Կիրանցում
Դեսպաններին ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ դիվանագիտական կորպուսների ղեկավարների տարեկան աշխատաժողովից հետո հայ դիվանագետներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանը Տավուշի մարզի Կիրանց համայնքում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել հայ-ադրբեջանական նոր սահմանը Կիրանցում
«ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադերբեջանի դրոշները Կիրանցում
Հիշեցնենք, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ղեկավարների տարեկան աշխատաժողովն անցկացվել է օգոստոսի 26-28–ը Դիլիջանում։