ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանից ձեռք բերված զենիթահրթիռային համալիրները Թուրքիայի սպառազինության մեջ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների, թե Թուրքիայում պատրաստ են հրաժարվել դրանք օգտագործելուց՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների։
Ավելի վաղ Cumhuriyet պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ են չակտիվացնել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ ամերիկացիների կողմից 5-րդ սերնդի կործանիչների մատակարարման դիմաց։
«Մեր երկրին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր։ С-400 ՀՕՊ համակարգը գտնվում է ՌՕՈՒ սպառազինության մեջ։ Ներկայումս այդ հարցով ոչ մի նոր գործընթաց չկա», - մեջբերում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունը Milliyet թերթը։
ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է թողել ժամանակակից կործանիչների համատեղ արտադրության և մատակարարման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2017-ին պայմանագիր կնքեց, իսկ ավելի ուշ Ռուսաստանից ստացավ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: