Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին

Sputnik
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին»,-գործադիրի նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն, ու այստեղ կարծես թե ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն»,-հայտնել է Մինասյանը։
Մինասյանը նշել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերում Անկախության հռչակագրի հղումը Մայր օրենքից հանել-չհանելու հարց չի քննարկվել։