Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակել է նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն պարենային զամբյուղի արժեքները։ Ըստ այդմ` ամսնական կտրվածքով 41 հազար դրամ արժե նվազագույն պարենային զամբյուղը և 77 հազար դրամ` նվազագույն սպառողական զամբյուղը։
Որանո՞վ է այսքան գումարը բավարար մեկ անձին` մեկ ամիս ապրելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Կուզեի, որ այդ գումարը տային բարձր աշխատավարձ ստացող որևէ պաշտոնյայի, և տեսնել, արդյո՞ք նա մեկ ամիս կգոյատևի՞ այդ գումարով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում տարակուսանք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։