ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում քննարկում են ԱՄՆ–ից 5-րդ սերնդի F-35 կործանիչներ գնելու հնարավորությունը` պատրաստ լինելով չօգտագործել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ)։ Ինչպես գրում է Cumhuriyet պարբերականը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, թուրքական կողմը նման առաջարկ է հնչեցրել ամերիկյան կողմի հետ բանակցություններում։
ԶԼՄ–ի տվյալներով` Ռուսաստանից 2,5 մլն դոլարով ձեռք բերված համակարգերը մինչ օրս պահեստներում են, իսկ թուրքական կողմը հնարավորություն կտա ամերիկացիներին համոզվել դրանում։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ–ն Թուրքիային հեռացրել է ժամանակակից կործանիչների համատեղ արտադրության և մատակարարման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2016-2017 թվականներին պայմանագիր է կնքել, իսկ ավելի ուշ Ռուսաստանից ստացել է С-400 ԶՀՀ։