ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզի Բախտինկա բնակավայրից հյուսիս–արևմուտք ընկած հատվածում ռուսական հրետանին ոչնչացրել է ուկրաինական գրոհայինների խմբի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
«Ռուսական հրետանին Կուրսկի մարզի Բախտինկա գյուղից դեպի հյուսիս–արևմուտք գտնվող հատվածում ոչնչացրել է 7 հոգուց բաղկացած ուկրաինական գրոհայինների խումբ, որը պատկանում էր Ուկրաինայի ԶՈւ–ի 82-րդ առանձին դեսանտա–գրոհային բրիգադին», –հայտնել է նա։
Ավելի վաղ բազմիցս հայտնել էին, որ Կուրսկի մարզում ՌԴ ԶՈւ ուժերով և միջոցներով տարբեր քանակի և համալրման Ուկրաինայի ԶՈւ–ի հետախուզական և դիվերսիոն ստորաբաժանումներ են ոչնչացվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։