ՌԴ–ից հեռացած Hyundai–ն կրկին հայտ է ներկայացրել երկրում իր ապրանքանիշը գրանցելու համար

ՌԴ գործող օրենսդրության համաձայն` եթե իրավատերը ապրանքանիշը չի օգտագործում երեք տարվա ընթացքում, այն կարող է անվավեր ճանաչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հարավկորեական Hyundai ավտոարտադրողը, որը 2022 թվականին դադարեցրել էր իր մեքենաների արտադրությունն ու վաճառքը ՌԴ–ում, առնվազն 17 հայտ է ներկայացրել Ռոսպատենտ` երկրում իր ապրանքանիշները գրանցելու համար։ Տեղեկությունը պարզել է ՌԻԱ Նովոստին։
Ռոսպատենտի էլեկտրոնային բազայում առկա տվյալների համաձայն` հայտերը ներկայացվել են օգոստոսին և վերաբերում են մեքենաներին, մեքենաների բաղադրիչներին և աքսեսուարներին։ Խոսքն ինչպես բուն Hyundai–ի, այնպես էլ նրա ենթաապրանքանիշ Genesis–ի մասին է։
«Չնայած այն անորոշությանը` արդյոք Hyundai ընկերությունը փաստացի նշված ապրանքանիշները դուրս կբերի շուկա, թե ոչ, հայտերի ներկայացումն արվում է երրորդ անձանցից հնարավոր կրկնօրինակումից ապրանքանունը, ինչպես նաև ոչ պաշտոնական դիլերների կողմից մեքենաների վաճառքը պաշտպանելու ռազմավարությունից ելնելով», – պատմել է «Օնլայն Պատենտ» ընկերության արտոնագրային հավատարմատար Մարգարիտա Տարասովան։
Michael Kors ապրանքանիշը հրաժարվել է Ռուսաստան ապրանքների մատակարարումից
Փորձագետի խոսքով` Hyundai–ին քայլեր է ձեռնարկում իր անվան հապավումն ու մեքենաների մոդելների անուններին վերաբերող թվային նշանները պաշտպանելու համար։ Բացի այդ, ընկերությունը պաշտպանում է նաև իր ապրանքանիշի վիզուալ տարրերը։
2023 թվականի վերջին հարավկորեական այս ընկերությունը վաճառել էր իր ռուսական արտադրական ակտիվները (մասնավորապես Սանկտ Պետերբուրգում գտնվող հիմնական գործարանն ու General Motors–ի նախկին հարթակը) «Արտ–Ֆինանս» ընկերությանը։ Միևնույն ժամանակ Hyundai–ին պահպանել էր իր պարտավորությունները` կապված ՌԴ–ում շահագործվող մեքենաների երաշխիքային և սերվիսային սպասարկման հետ։