ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Լիբանանում տեղակայված Ժամանակավոր ուժերի մանդատը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ բանաձևը, որը նախապատրաստել է Ֆրանսիան, ընդունվել է միաձայն: Այսպիսով, UNIFIL առաքելության մանդատի ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ խաղաղապահների ներկայությունը նվազեցնում է լայնամասշտաբ զինված առճակատման ռիսկերը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն էր հայտնել Լիբանանի և Իսրայելի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:
Նշենք, որ առաքելության կազմում Լիբանանում ծառայություն են իրականացնում նաև շուրջ 30 հայ խաղաղապահներ: Հայաստանը առաքելությանը միացել է 2014 թվականին։