Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական հատվածում թունելի ոչնչացման մասին

Նշվում է նաև, որ թունելի մի մասը ոչնչացվել էր 2014թ ռազմական գործողության ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի կենտրոնական մասում ոչնչացրել է մոտ 3 կմ երկարությամբ ստորգետնյա երթուղի: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Հարավային հրամանատարության ինժեներական ստորաբաժանումը և «Յահալոմ» ստորաբաժանումը (ինժեներական զորքեր) հայտնաբերել, ուսումնասիրել և ոչնչացրել են մոտ 3 կմ երկարությամբ թունել», - ասվում է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ թունելի մի մասը ոչնչացվել էր 2014 թվականին ռազմական գործողության ընթացքում:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման, ինչից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների ու քաղաքացիական անձանց վրա և պատանդառելով ավելի քան 250 մարդու:
Գազայի հատվածում անցկացված գործողության արդյունքում պատանդ է ազատ արձակվել. ՑԱԽԱԼ
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: