ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Իսրայելցի զինվորականները գնդակոծել են ՄԱԿ-ի մեքենան Գազայի հատվածում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակիցների ղեկավար Բեն Մաջեկոդունմին հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կորցրել է կապը Գազայի իր շատ աշխատակիցների հետ, իսկ զոհերի թիվը գերազանցում է 205-ը:
Գազայի հատվածում հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցների կորուստներն ամենաշատն են դարձել 1945թ.կազմակերպության ստեղծումից ի վեր:
«ՑԱԽԱԼ-ը գնդակոծել Է ՄԱԿ-ի՝ հստակ նույնականացման նշաններով մարդասիրական ավտոմեքենան», - ասել է Դյուժարիկը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, իսկ ավտոմեքենայի տեղաշարժը համակարգվել է իսրայելցի զինվորականների հետ։ Բարեբախտաբար, մարդասիրական առաքելության աշխատողները չեն տուժել։