ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Հայաստանում գտնվող հինգ իրանցի կալանավորներ արտահանձնվել են Իրանին։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ հանձնումը տեղի է ունեցել երկու երկրների միջև կնքված «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի հիման վրա:
Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանի խոսքով՝ կալանավորները պատժի մնացած մասը կկրեն Իրանում։