ՀՀ–ում 2024–2025 ուստարում դասագրքերի վարձավճարները նվազել են. հայտնի է` որքանով

Դասագրքեր. Արխիվային լուսանկար
Դպրոցներում 5-12-րդ դասարանների գրքերը վարձակալության են տրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ուսումնական հաստատություններում 2024-2025 ուսումնական տարում դասագրքերի ներդրումային գումարի չափերը հաստատվել են. դրանք նվազել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Խոսքը միայն 5-12-րդ դասարանների դասագրքերի մասին է, քանի որ 1-4-րդ դասարաններում դրանք անվճար են տրամադրվում։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Sputnik Արմենիային ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը 30%–ով պակաս է նախորդ տարիների գումարի չափից։
Նշենք, որ դասագրքերի գները տատանվում են 120-610 դրամի սահմաններում` կախված առարկայից և դասարանից։
Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: