ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր այսօր՝ ժամը 06։45–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմն իբր կրակ է բացել Նախիջևանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: