Ադրբեջանը մեկ օրում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքել է

ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերթական անգամ հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն այսօր արդեն 2–րդ ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հերքել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմն իբր կրակ է բացել Նախիջևանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, որը ևս ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքել էր։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։