Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում այս տարի 6 անգամ ավելի շատ տույժ–տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ, քան 2023թ-ին․ ասուլիսում հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Եթե 2023թ-ին կիրառվել է 500 մլն դրամի տույժ–տուգանք, ապա այս տարի՝ արդեն 3 մլրդի։
Սլավիկ Սարգսյանը շեշտել է, որ ստուգումները տեսչական մարմինն իրականացնում է առանց տնտեսվարողին նախապես ծանուցելու ու տնտեսվարողի համաձայնույունը ստանալու, բայց տնտեսվարողը սպասվող ստուգման մասին կարող է տեղեկանալ առցանց տարբերակով։