Դեռ պարզ չէ «Երևան-1» ՀԷԿ-ում գրանցված վթարը ֆորս-մաժոր համարվում է, թե ոչ․ Արմեն Արշակյան

Sputnik
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 20 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել։
Որոշման հիմքում քաղաքացիներից ստացված բողքներն են այն մասին, որ 4 ժամից ավել տևած էլեկտրամատակարարման դադարեցման պայմաններում ընկերությունը սպառողին տույժ չի վճարել և պատշաճ չի տեղեկացրել հոսանքազրկումների մասին։
Հանձնաժողովի նիստի ավարտին Հայաստանի Էլեկրական ցանցերի ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանի կենտրոնում լույսերն անջատելու համար բաժանորդներին փոխհատուցելու հարցը քննարկվում է կառավարությունում և դեռ պարզ չէ «Երևան-1» ՀԷԿ-ում գրանցված վթարը ֆորս-մաժոր համարվում է, թե ոչ։