Բոլորն իրենց թղթերը վերցրեցին ու գնացին Բուլղարիայի դեսպանատուն. Ալինա Պետրոսյան

Sputnik
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ խնդիրը նոր չէ, այն սկսվել է դեռ կորոնավիրուսի համաճարակից ու 44-օրյա պատերազմից հետո, երբ դեսպանատներում դժվարացավ վիզա ստանալու ու նույնիսկ հերթագրվելու գործընթացը։ Արդյունքում` մարդիկ ստիպված են եվրոպական մի երկիր գնալիս, ոչ թե այդ երկրի դեսպանատուն դիմել այլ ցանկացած այլ երկրի, որտեղ հերթը ավելի շուտ կհասնի։
Իսկ երբ Բուլղարիան դարձավ շենգեն գոտի, բոլորը շտապեցին Բուլղարիայի դսպանատուն, որտեղ գրանցւմը կատարվում էր կենդանի հերթով։
«Բոլոր նրանք, ովքեր այլ դեսպանատներում չէին կարողանում օր վերցնել, իրենց թղթերը վերցրեցին ու գնացին Բուլղարիայի դեսպանատուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է զբոսաշրջային ընկերություններից մեկի ներկայացուցիչ Ալինա Պետրոսյանը։
Նրա համոզմամբ` Բուլղրիայում հայաստանցիների նկատմամբ հատուկ վերաբերմունքի խնդիր չկա, պարզապես այդ երկիրը ԵՄ առջև ստանձնած պարտավորթյուններից ելնելով, ստիպված է խստացնել իր միգրացիոն քաղաքականությունը։