ՀՀ փաստացի իշխանությունը բանկային համակարգն է, և ոչ թե ՀՀ կառավարությունը. Նաիրի Սարգսյան

Sputnik
ՀՀ փաստացի իշխանությունը բանկային համակարգն է, և ոչ թե ՀՀ կառավարությունը. Sputnik Արմենիայի եթերում ասել է «Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։
«Սա, իհարկե, ունի մեկ բացատրություն` իշխանության թուլություն և ոչ կոմպետենտություն»,– նկատում է Սարգսյանը։
Կենտրոնական բանկը երեկ հայտարարեց, որ նախնական համաձայնություն է տվել «Արդշինբանկի» և «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի գործարքին, որով «Արդշինբանկը» պատրաստվում է ձեռք բերել և «Էյչ-Էս-Բի-Սի»–ի կանոնադրական կապիտալի ավելի քան 75 տոկոսը։
Ամիսներ առաջ կենտրոնական բանկը համաձայնություն էր տվել հայաստանյան բանկային համակարգի մեկ այլ խոշոր գործարքի, որով «Ամերիաբանկ»-ի հսկիչ փաթեթն անցնում է վրացական «Բենք օֆ Ջորջիա» բանկին։
Խոշոր գործարքներին զուգահեռ հայաստանյան առանձին բանկեր վերջին շրջանում նաև ռեբրեդինգով են զբաղված` փոխում են անունները, տարբերանշանները, ակտիվացնում գովազդային արշավները։
Նաիրի Սարգսյանի համոզմամբ` ««Էյչ-Էս-Բի-Սի»–ի և «Ամերիաբանկ»-ի գործարքները վկայում են, որ թուրքական կապիտալն ամրապնդվում է Հայաստանում։ Միաժամանակ Բրիտանական «Էյչ-Էս-Բի-Սի»–ի հեռանալը, նրա համոզմամբ, ՀՀ իշխանությունների համար պետք է ահազանգ լինի, որ Բրիտանիան ինչ–ինչ պատճառով դուրս է բերում իր կապիտալը ՀՀ–ից։