ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը Իրանի փոխնախագահի պաշտոնում 10 օր աշխատելուց հետո հրաժարական էր տվել, կրկին վերադարձել է նույն պաշտոնին։ Այդ մասին նա հայտնել է X–ի իր էջում:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի մասին հայտարարել էր օգոստոսի 12–ին: Պատճառը նախարարների նոր կաբինետում կադրերի ընտրության հարցում նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ տարաձայնություններն են եղել: Նախագահի հետ խորհրդակցությունների արդյունքում Զարիֆը որոշել է վերադառնալ և վերահսկել ռազմավարական հարցերը։
Զարիֆն արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորել է 2013–2021 թթ–ին` նախագահ Հասան Ռոհանիի օրոք։
Նա բանակցություններ է վարել «միջուկային գործարքի» շուրջ, հայտնի է որպես Արևմուտքի հետ առճակատումը մեղմելու ջատագով։