Ուսումնասիրելու համար Ռուսաստանի ներդրումը. Հայաստանում Պատմության ակումբ է ստեղծվել

Կազմակերպությունը միջոցառումներ կիրականացնի պատմական հիշողությունը պահպանելու և համաշխարհային գիտության և մշակույթի մեջ Ռուսաստանի ունեցած ավանդը հանրահռչակելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Պատմության ակումբը գործելու է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունում, ինչի մասին համապատասխան դրույթ է ընդունվել։
Ակումբի հիմնական նպատակը` Ռուսաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրությունն է, համաշխարհային մշակույթի և գիտության մեջ Ռուսաստանի ներդրումի հանրահռչակումը, ռուսական սփյուռքի պատմական ժառանգության պահպանումը։
Ակումբի կազմում կընդգրկվեն Հայաստանում բնակվող և Ռուսաստանի պատմությամբ և համաշխարհային գիտության մեջ և մշակույթում նրա դերով հետաքրքրվող մարդիկ։
Պատմության ակումբը գործունեություն է ծավալելու ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն։
Ակումբի շրջանակում նախատեսվում է անցկացնել էքսկուրսիաներ «ռուսական հետք» ունեցող թանգարաններ ու պատմական հուշակոթողներ, դասախոսություններով հանդես գալ անցյալի հայտնի գործիչների, Ռուսաստանի մշակույթի, արվեստի պատմության, գիտության և տեխնիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին։
Ակումբի ներկայացուցիչները մտադիր են պատմական վերակառուցումներ իրականացնել։ Աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչ մաս կկազմի պատմական ուղղվածության թվային պրոդուկտի ստեղծումը, բանավոր և առարկայական նյութերի, փաստաթղթերի համակարգումը Հայաստանում ռուսական համայնքի պատմության արխիվ ստեղծելու համար։