Տարօրինակ ու զվարճալի. Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հաջողված ու անհաջող փորձերը

Sputnik
1955 թվականի օգոստոսի 27-ին լույս է տեսել Գինեսի ռեկորդների 198 էջանոց գրքի առաջին հրատարակությունը։
1 / 16

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված բրիտանացի «Հերկուլես» մականունով Ջոնը գլխով 150 կիլոգրամանոց մեքենա է բարձրացնում Չինաստանի Շանհայ քաղաքում։ 2004 թ., հոկտեմբերի 1։

2 / 16

Աշխարհում ամենաշատ դաջվածքներ ունեցող Լաքի Դայմոնդ Ռիչը ռեկորդ է սահմանել, երբ փորձագետները պարզել են, որ նրա մարմինը 100%-ը պատված է դաջվածքներով։

3 / 16

Կացումի Տամակոշին փորձում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել Տոկիոյի Komazawa Olympic այգում 100 մետր «չորեքթաթ» վազելով: 2014 թվական, նոյեմբերի 13։

4 / 16

Էթիբար Էլչիևը, առավել հայտնի որպես «մարդ–մագնիս», փորձում է համաշխարհային ռեկորդ սահմանել` 50 մետաղական գդալներ պահելով իր մարմնին։ Թբիլիսի, 2011 թվականի դեկտեմբերի 14:

5 / 16

Հազարավոր մարդիկ միաժամանակ թափահարում են ձեռքերն ու ոտքերը՝ փորձելով ստանալ «ձյունե հրեշտակի» տեսք ու սահմանել համաշխարհային ռեկորդ։ ԱՄՆ, Հյուսիսային Դակոտա, Բիսմարկ, 2007 թվական, փետրվարի 17:

6 / 16

Յենս Էշը և Թոմաս Զայտելը RTL շոուի ժամանակ փորձում են հինգ րոպեում ամենաշատ ներքնազգեստը հագնել ու սահմանել համաշխարհային ռեկորդ։ Գերմանիա, 2008 թ.։

7 / 16

Հազարավոր մարդիկ հավաքվել են հեծանիվի ամենամեծ պատկերը ստեղծելու համար։ Չիլի, Սանտյագո, 2023 թ.։

8 / 16

Գերմանացի Ռոլֆ Բուխհոլցը իր դեմքին առկա 168 պիրսինգով համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Գերմանիա, Բեռլին,2010 թ.։

9 / 16

Հարսանյաց զգեստով մոդելը թռչում է օդապարիկով՝ ցույց տալով ամենաերկար զգեստը։ Ռումինիա, Բուխարեստ, 2012 թվականի մարտի 20:

10 / 16

Ցզին Լինլինը 2008 թվականին դարձել է Գինեսի ռեկորդակիր 300 օղակ միաժամանակ պտտելու համար։

11 / 16

«Օձ» մականունով Մանոհարան Մանուն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար փոքրիկ օձին անցկացնում է բերանի ու քթի միջով։

12 / 16

2011 թվականին Լոնդոնում57 մարդ միաժամանակ տեղավորվել է մեկ ներքնազգեստի մեջ, սահմանելով համաշխարհային ռեկորդ։

13 / 16

Գինեսի ռեկորդակիր, «Սառցե մարդ» մականունով հոլանդացի Վիմ Հոֆը 2010 թվականին Հոնկոնգում ելույթի ժամանակ մտել է սառցակալած ջրի մեջ:

14 / 16

10 800 դպրոցականներ միաժամանակ մաքրում են իրենց ատամները՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել։ Մանիլա, 2006 թ.

15 / 16

Աշխարհի ամենաերկար եղունգներ ունեցող կինը` Լի Ռեդմոնդը Գինեսի ռեկորդակիր է դարձել 2006 թ.–ին։

16 / 16

Էլեյն Դեյվիդսոնը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես ամենաշատ պիրսինգներ ունեցող կին։