Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրլովկա բնակավայրը․ ՊՆ

Ռուսական «Վոստոկ» խմբավորումը պարտության է մատնել ուկրաինական հինգ բրիգադի, ինչպես նաև հետ է մղել չորս հակագրոհ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Կենտրոն» խմբավորման ռուսական ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Օրլովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Օրլովկան գտնվում է Ավդեևկայի արվարձանում՝ առանցքային ճանապարհի վրա, որով մատակարարվում էր Ուկրաինայի զինված ուժերի Դոնբասի խմբավորումը։ Այժմ ուկրաինական զորքերի լոգիստիկան այստեղ էապես խախտվել է։
Ավդեևկան ազատագրվել է, ՌԴ ԶՈւ-ի հարձակումը շարունակվում է հինգ ուղղություններով
Ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ռուսական զորքերը գիշերը Ուկրաինայի օդանավակայանի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին խմբակային հարված են հասցրել գերճշգրիտ զենքով, այդ թվում ՝ «Կինժալ» հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բոլոր նշանակված թիրախները խոցված են։
«Զորքերի «Վոստոկ» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով, ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեքենայացված բրիգադի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանոյե բնակավայրի շրջանում։ Հետ ենք մղել 128-րդ տարածքային պաշտպանության բրիգադի գրոհային ստորաբաժանումների հակագրոհը»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մարտական զրահապատ մեքենա, յոթ ավտոմեքենա, 152 մմ-անոց Դ-20 հաուբից և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։
«Գործողությունը դասագրքեր կմտնի». Շոյգուն պատմել է Պուտինին` ինչպես են գրավել Ավդեևկան