Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 5 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջաններում. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ – ի հերթապահ միջոցները այս գիշեր երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի և երկուսը՝ Կուրսկի շրջաններում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 5 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում, երկուսը՝ Կուրսկի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Կիևն առանց ԱՄՆ-ի համաձայնության մատը չէր շարժի. դեսպանը՝ Կուրսկի մարզի վրա հարձակման մասին
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։