«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կլինեն. քննարկում

ՏԿԵ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարին` Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Կոնցեսիոն պայմանագրում մի շարք փոփոխություններ և լրացումներ կլինեն։ Այս մասին նշվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակության հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵն մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։
«Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀԿԵ ՓԲԸ–ի, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։
ՀՀ կառավարությունը 5,2 մլն դրամ կփոխհատուցի ՀԿԵ–ին` ուղևորափոխադրումների վնասի համար
Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 2008թ.փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։