ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նիստում հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 29–ին։