Հայտնաբերվել և ոչնչացվել է 9852,2 կգ կանեփ, առգրավվել է մարիխուանա, մեթամֆետամին, սփայս

Միջոցառումն իրականացվել է օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում։
Sputnik
Օգոստոսի 19-ից 25-ը Հայաստանում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ վայրի կակաչի աճած զանգված: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ–ն։
Նախարարության տվյալներով` տնամերձ 9 հողամասում հայտնաբերվել է կանեփի 235 բույս:

«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 9652 գրամ մարիխուանա, 4098 գրամ մեթամֆետամին, 57,63 գրամ սփայս, 12,68 գրամ հաշիշի յուղ և 52 հոգեմետ դեղահաբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառումն իրականացվել է «Կանեփ-կակաչ-2024» ծրագրի շրջանակում, որի նպատակը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումն է։