Գազայի հատվածում անցկացված գործողության արդյունքում պատանդ է ազատ արձակվել. ՑԱԽԱԼ

Իսրայելի բանակը գործողություն է իրականացրել Գազայի հատվածի հարավում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում այսօր ազատ է արձակվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված պատանդը։
«Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ուժերը փրկել են Ռահատից 52-ամյա Կաիդ Ֆարհան Ալկադիին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործողությունն իրականացվել է անկլավի հարավում։ Փրկված քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն: Ստուգումների համար նրան տեղափոխել են հիվանդանոց։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ են վերցրել։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: